Դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. էկոնոմիկայի նախարար

Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիանն անկախ նրանից,թե որ երկրների հետ կլինի, կենսական անհրաժեշտություն է: Ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասել է, որ եթե անգամ «մեր երկրի առևտուրը ԱՄՆ-ի հետ լիներ 80%, մնացած աշխարհի հետ՝ 20, ես նորից կխոսեի դիվերսիֆիկացիայի մասին:
Դիվերսիֆիկացիայի արդյունքում արտահանումն ու ներմուծումը մեկ աղբյուրից, երկրից, տեղից կախված չեն լինի:
․ «Այս առումով բոլորն երկրներն էլ տարբեր պետություններ են արտահանում եւ տարբեր պետություններից ներմուծում են: Ինչքան շատ տարբերակներ ես դու ունենում, այնքան քո տնտեսական, պարենային եւ մնացած տեսակի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Սա շատ տրամաբանական է: Դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է մեր երկրի դիմադրողականությունն ու մրցունակությունը բարձրացնելու համար»,-ասել նա: