Ռուսաստանում տարեկան գնաճը օգոստոսին դանդաղել է
Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով:
Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով:
Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով:
Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է 0.01%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 11.73%-ով:
Աղբյուրը` b24.am