Հայաստանում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո, 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 5–6 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 34.6°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 6.4°C (1969թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.6°C