2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 946,162 զբոսաշրջիկ

2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 946,162 զբոսաշրջիկ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան ժամանել է 946,162 զբոսաշրջիկ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 61,184-ով կամ 6․1%-ով։

Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 32․7%-ը կամ 309,622-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․1%-ով։ Մնացած 67․3%-ը կամ 636,540 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․5% անկում։

Հայաստանից մեկնել են 705,105 զբոսաշրջիկ, ինչը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 9․4%-ով։

Նրանցից 15,569-ը կամ 2․2%-ը օգտվել են զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից, ինչը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 98.5%-ով։ Իսկ մնացած՝ 97․8%-ը կամ 689,536 զբոսաշրջիկը ճանապարհորդել են ինքնուրույն։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․3% աճ։

Աղբյուրը`   b24.am