Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հուլիսին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8․74 մլրդ դոլար։ 2023 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.2 անգամ կամ 4․8 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 668.59%-ով կամ 3․4 մլրդ դոլարով և կազմել 3․95 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 45.25%-ը։
Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․6 մլրդ դոլար, -22.42% կամ -475․6 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 18.83%-ը։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 777․8 մլն դոլար, +221.32% կամ +535․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8.90%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 108․1 մլն դոլար, +0.13% կամ +138.20 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.24%-ը։
Վրաստանը հինգերորդն է՝ 90․2 մլն դոլար, +3.01% կամ +2․6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.03%-ը։
Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 70․5 մլն դոլար, +33.25% կամ +17․6 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.81%-ը։
Յոթերորդը Շվեյցարիան է՝ 67․9 մլն դոլար, +47.17% կամ +21․8 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.78%-ը։
Ութերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 63․21 մլն դոլար, -66.22% կամ -124 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.72%-ը։
Իններորդը Իրանն է՝ 63․2 մլն դոլար, +4.71% կամ +2․8 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.72%-ը։
Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 61․7 մլն դոլար, +18.91% կամ +9․8 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.71%-ը։
Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 20.92%-ով և կազմել 1․77 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 21.16%-ով և կազմել 1․75 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 20.30%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 20.01%։
Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 26.34%-ով և կազմել 332 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.80%-ը։
Աղբյուրը` b24.am