Եթե Ուկրաինան հրաժարվի երկարաձգել պայմանագիրն, ապա ռուսական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայով

Եթե Ուկրաինան հրաժարվի երկարաձգել պայմանագիրն, ապա ռուսական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայով

Ռուսական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումից Ուկրաինայի հրաժարումը կհանգեցնի նրան, որ այն Եվրոպա կմատակարարվի Թուրքիայով՝ «Թուրքական հոսք» գազատարով: Ծավալները կարող են լինել տարեկան մոտ 16 միլիարդ խորանարդ մետր:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Ուկրաինայի իշխանությունները նախապես հայտարարել են, որ մտադիր չեն երկարաձգել այն, եթե համաձայնագիրը չերկարաձգվի, ապա ռուսական գազը կհոսի դեպի Եվրոպա «Թուրքական հոսք» խողովակաշարով», - ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը:

Պաշտոնյան չի բացառել, որ ռուսական գազի տարանցումից Ուկրաինայի հրաժարումը կարող է հանգեցնել Եվրոպայում գազի գնի բարձրացման: Նա հայտնել է, որ թուրքական կողմն աշխատում է գազի աղբյուրների դիվերսիֆիկացման և Եվրոպա գազի լրացուցիչ մատակարարումների վրա:

Աղբյուրը`   b24.am