Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար
Ամիօ բանկը մշտապես հանդես է գալիս նոր առաջարկներով և ստեղծում նոր հնարավորություններ իր հաճախորդների համար:
Բանկը հատկապես խրախուսում է AMIO Mobile հավելվածի օգտագործումը, քանզի հավելվածի միջոցով գործարքներն ավելի արագ են, հարմար և հեշտ։
Օգոստոսի 19-ից AMIO Mobile-ի օգտատերերի համար բանկը մեկնարկել է մրցույթ՝ «Թռիչք դեպի թվայինը», որի շրջանակում հավելվածի ակտիվ օգտատերերն ունեն հնարավորություն ստանալու 2 անձի համար ուղղաթիռով թռիչքի տոմսեր դեպի Ազատի ջրամբար և Գառնու տաճար:
Հաղթելու է 8 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ստանալու է թռիչքի 2 տոմս` անմոռնալի հիշողությունները կիսելու համար:
Մրցույթը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 19-ը, հետևաբար կհասցնեն մասնակցել նաև նոր հաճախորդները:
AMIO Mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App store-ից և Google Play-ից:
Մրցույթի մնացած մանրամասները՝ https://bit.ly/3X6UuPZ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։