Մարզերում աշխատանքների մասին՝ համառոտ
Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն ՀՀ մարզերում իրականացվող աշխատանքների, տարածքային կառավարման մարմինների աշխատանքային առօրյայի մասին: Համաձայն ՏԿ մարմինների հրապարակումների.
Շիրակի մարզ՝
- Շիրակի մարզային իշխանությունների ներկայացուցիչները հետևել են Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրում կառուցվող դպրոցի մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։
- Եղել են Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանության աշխատանքները։
«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնի» պատվիրատվությամբ՝ ԱՄՆ դեսպանության «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքները մեկնարկել են գարնանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 495 մլն դրամ գումար։ Առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու համար հիմնադրամը 55 մլն դրամի կոնսերվացման դրամաշնորհ է հատկացրել պատերի ամրացումների, քայքայված քարերի փոխարինման, ջրահեռացման համակարգի ապահովման, հուշարձանի տարածքի բարելավման և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորման համար։
- Այցելել են նաև «Բագրավանի միջնակարգ դպրոց», տնօրենի ուղեկցուցյամբ շրջել են դպրոցի տարածքում, ծանոթացել պայմաններին։
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մասնակցել է Ֆիոլետովո համայնքի ֆուտբոլի մինի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:
Արագածոտնում՝
- 2024 թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Աշնակի մոտ 2 կմ երկարությամբ մարզային (տեղական) նշանակության ճանապարհը
- Օրեր առաջ մեկնարկել են Թալին համայնքի Աշնակ բնակավայրի Վրեժ Իսրայելյանի անվան փողոցի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 177 մլն 119 հազ դրամ է։
Կառավարություն-համայնք համաֆինանսավորվող ծրագրում 40 %-ը կամ 70 մլն 847 հազ դրամը Կառավարության հատկացումն է, իսկ 60 %-ը կամ 106 մլ 271 հազարը՝ համայնքինը։