Ամպրոպ և անձրև ՀՀ տարածքում. եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 11-12-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 11-12-ին, 14-ին կեսօրից հետո, իսկ սեպտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կբարձրանա։
Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.0°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 7.8°C (1967թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 21.1°C