ԲԸՏՄ-ն հաշվետվություն է ներկայացրել օգոստոս ամսվա համար

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 158 դեպք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 32 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 63 հաշվարկ՝ 60.343.272 ՀՀ դրամի չափով։Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 10 որոշում, նշանակվել 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 4 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 9 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 365 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 320․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 66 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 9.177.902 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 64 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 50 որոշում, նշանակվել 5.750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 19 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 7 դեպք։ Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննությունների ոլորտում արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Արձանագրվել հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման կամ աղավաղված ներկայացման է 2 դեպք։ Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Չափագրրման ոլորտում իրականացվել է թվով 4 չափագրման աշխատանք՝ ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և բազալտե բլոկների տեղափոխման դեպքերով
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 31 հաշվարկ՝ 51.967.962 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 68 որոշում, նշանակվել 11.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կասեցվել է 5 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն՝
· առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 3
· առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 2։
Տրվել է պարտադիր կատարման 39 հանձնարարական՝
· վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -16
· մթնոլորտային օդի պահպանություն-3,
· հողերի օգտագործում և պահպանություն -4,
· ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 2,
· ընդերքօգտագործուման և ընդերքի պահպանության -13,
· պետական փորձաքննություններ-1։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.589.475 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 12.358.866 ՀՀ դրամ: