Ավտոմոբիլային արդյունաբերության ապագայի համար պայքարում Եվրոպան ետ է մնում Չինաստանից և ԱՄՆ-ից

Ավտոմոբիլային արդյունաբերության ապագայի համար պայքարում Եվրոպան ետ է մնում Չինաստանից և ԱՄՆ-ից

Եվրոպական ավտոարտադրողները պարտվում են ամերիկյան և չինական մրցակիցներին՝ ավտոմոբիլային արտադրության ապագայի համաշխարհային մրցավազքում: Նման կարծիք է հայտնել, B24–ի փոխանցմամբ,  Bloomberg-ը:

Եվրոպական ավտոարտադրողները, այդ թվում՝ Volkswagen-ը և Volvo-ն ստիպված են եղել վերանայել արտադրությունն ավելացնելու իրենց ծրագրերը և հետագայում ամբողջությամբ անցնել էլեկտրական մեքենաներին՝ այդ ընկերությունների կողմից արտադրվող էլեկտրական մեքենաների պահանջարկի անկման պատճառով: Սա, Bloomberg-ի տեսանկյունից, երկու պատճառ ունի: Նախ, եվրոպական ընկերությունները չկարողացան նախագծել էլեկտրական մեքենաների մատչելի մոդելներ՝ մրցելու Tesla-ի և չինական արտադրողների հետ, և նույնիսկ եվրոպական շուկայի համար ավանդաբար էժան Fiat 500 մեքենայի էլեկտրական տարբերակը արժե մոտ 35 հազար եվրո, ինչը կրկնակի թանկ է ներքին այրման շարժիչով մոդելից: Երկրորդ պագտճառը պետական ​​աջակցության ծրագրերի կրճատումն է, որն ավելի է խարխլել սպառողների հետաքրքրությունը եվրոպական էլեկտրական մեքենաների նկատմամբ:

Այս կապակցությամբ գործակալությունը մեջբերում է CAR ավտոմոբիլային հետազոտական ​​ընկերության տնօրեն Ֆերդինանդ Դուդենհեֆերին: Նրա խոսքով՝ եվրոպական ավտոարտադրողները կորցնում են գնային մրցակցությունը Եվրոպայում ավելի արագ տեմպերով, մինչդեռ Չինաստանը շարունակում է մեծացնել իր առավելությունները էլեկտրականության տրանսպորտային միջոցների շուկայում: