News.am. Հունաստանը նախատեսում է հարկ սահմանել զբոսաշրջային նավերով երկիր ժամանողների համար

News.am. Հունաստանը նախատեսում է հարկ սահմանել զբոսաշրջային նավերով երկիր ժամանողների համար

Հունաստանը նախատեսում է զբոսաշրջության կտրուկ աճը կանխելու նպատակով 20 եվրոյի չափով  հարկ սահմանել զբոսաշրջային նավերի այցելուների համար, որոնք ամառային պիկ սեզոնի ընթացքում  այցելում են Սանտորինի և Միկոնոս կղզիներ, կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հունաստանը մեծապես կախված է զբոսաշրջությունից՝ երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժից, որը դեռ վերականգնվում է երկրի արտադրության մեկ քառորդը ոչնչացրած տասնամյա ճգնաժամից հետո, հաղորդում է Reuters-ը:

Սակայն զբոսաշրջության ամենահայտնի ուղղություններից մի քանիսը, այդ թվում՝ Սանտորինին, հովվերգական կղզին՝ իր զարմանահրաշ գյուղերով ու կուսական լողափերով, որտեղ մշտապես  20․000 մարդ է բնակվում, բախվել է զանգվածային զբոսաշրջությունից ավերվելու սպառնալիքին։

Ավելին`   news.am