B24. Միլիոնատերերի թվի աճն ըստ աշխարհի տարածաշրջանների

2023 թվականին մեծահարուստների համաշխարհային կարողությունը աճել է 4․7%-ով և հասել 86․8 տրիլիոն դոլարի։ Նույն ժամանակահատվածում հարուստ մարդկանց թիվն աճել է 5․1%-ով և հասել 22․8 միլիոն մարդու ամբողջ աշխարհում:
Այս գծապատկերը ցույց է տալիս միլիոնատերերի ընդհանուր թվի աճն ըստ տարածաշրջանների 2016-ից մինչև 2023 թվականները։
Միլիոնատերերի թիվ 2016 / 2023
Տարածաշրջան |
2016 (միլիոնատերերի քանակ) |
2023 |
% Փոփ. |
North America |
5.2M |
7.9M |
0.52 |
Asia-Pacific |
5.5M |
7.4M |
0.35 |
Europe |
4.5M |
5.8M |
0.29 |
Middle East |
600K |
900K |
0.5 |
Latin America |
600K |
600K |
0 |
Africa |
200K |
200K |
0 |
Հյուսիսային Ամերիկան և Մերձավոր Արևելքն առաջատար են աճի տեմպերով
Միլիոնատեր է համարվում այն անձը, որն ունի 1 մլն ԱՄՆ դոլար և ավելի իրացվելի ներդրվող կարողություն:
Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում 2016 թվականից ի վեր միլիոնատերերի թվի ամենամեծ տոկոսային աճն է գրանցվել՝ համապատասխանաբար +52% և +50%:
Գործոնները, ինչպիսիք են տնտեսության կայունությունը, գնաճային ճնշման նվազումը և ԱՄՆ ֆոնդային բորսայի ուժեղ ցուցանիշները, նպաստել են Հյուսիսային Ամերիկայի աճին:
Հյուսիսային Ամերիկան նույնպես բացարձակ ցուցանիշներով առաջատարն է. վերջին յոթ տարվա ընթացքում այնտեղ հայտնվել է 2․7 միլիոն միլիոնատեր:
Միևնույն ժամանակ, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում միլիոնատերերի թիվը չի փոխվել։
Գերբարձր հարստության մակարդակ ունեցող անձանց (սկսած 30 միլիոն դոլարից) պատկանում է մեծահարուստների ընդհանուր հարստության ավելի քան 34%-ը, չնայած նրանք կազմում են մեծահարուստների ընդհանուր թվի 1%-ից մի փոքր ավելին: