Մշտադիտարկման աշխատանքային խումբը դիտարկել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, հերթական անգամ դիտարկել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Աննա Մարտիկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը եղել է Աբովյան (423 մ), Կ․ Դեմիրճյան 6-րդ նրբանցք (194 մ), Կ․ Դեմիրճյան 8-րդ նրբանցք, հյուսիս (160 մ), Կ․ Դեմիրճյան 6-րդ նրբանցք, հարավ (163 մ), Պարոնյան(182 մ), Չայկովսկի (230 մ) փողոցներում, դիտարկել իրականացված շինարարական աշխատանքները։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը կարևորել է աշխատանքներում թերացումների բացառումը։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 995 մլն 331 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։ Փողոցների ընդհանուր երկարությունը 7951 մ է։