Ապագա անասնաբույժներն ու ագրոնոմները 70-77 հազար կրթաթոշակ կտան

Ապագա անասնաբույժներն ու  ագրոնոմները 70-77 հազար կրթաթոշակ կտան

Հայաստանում անասնաբույժների, ապրանքագետների, տեխնոլոգների, ագրոնոմների տասնյակ ազատ հաստիքներ կան, սակայն մասնագետներ չկան։

Կառավարության նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Ավետիսյանն առաջարկել է. «Առաջարկում ենք ավելացնել անասնաբուժության, ագրոնոմիայի, անտառային տնտեսության կանաչապատման, տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներ։ Նախագծի ընդունման արդյունքում 70 000–77 000 դրամ ամսական կրթաթոշակ կտրամադրվի նշված մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որպեսզի այդ կադրերը համալրեն առկա տեղերը ու նպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանը:

Կարգավորումները տարածվելու են 2024-2025 թթ. ուսումնական տարվանից առաջին կուրս ընդունվողների վրա՝ միայն ուսման առաջին տարվա համար: Հաջորդ տարվանից կրթաթոշակի կհավակնեն նրանք, որոնք առնվազն 80% ՄՈԳ կունենան։

Կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծին։