Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք Հայաստանում

ՀՀ–ում արդեն Արևմտյան Նեղոսի տենդի 108 հիվանդացության դեպք է գրանցվել։ Ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ կատարվում է հնարավորը հիվանդացության տեմպերը նվազեցնելու համար։
«Բոլոր մարզերում հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ են կատարվում։ Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը բավարար չէ։ Առաջիկա 1 ամսում դեռ ակտիվ աշխատանքները կիրականացվեն, որպեսզի սեզոնին համընթաց ապահովվի այդ նվազումը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը մտահոգիչ է »,– նշել է նա։
Նախարարը նշել է՝ թեև մոծակներ ամենաշատը Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում կան մյուս մարզերն ու նաև Երևանը բացառել պետք չէ։
Հիվանդության ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, տենդ, բայց հավելեց` դրանք հիվանդների 20 տոկոսի մոտ են նկատվում։