Օգոստոսին բենզինը թանկացել է
2024 թվականի օգոստոսին՝ 2023 թվականի օգոստոսի համեմատ, Հայաստանում բենզինը թանկացել է 3,2%, իսկ դիզելային վառելիքը՝ 5,4%-ով։
Միաժամանակ, բենզինի գներն այս տարվա օգոստոսին՝ նույն տարվա հուլիսի համեմատ, աճել են 1,6%-ով, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 1,2%-ով։
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7,3%-ով և 7,8%-ով։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալներով, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի օգոստոսին 2023 թվականի օգոստոսի համեմատ գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0,6 տոկոսով։