Արհեստների և արվեստի փառատոն Դիլիջանում
Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում կանցկացվի Արհեստների և արվեստի ամենամյա փառատոնը, որի շրջանակում հյուրերը կծանոթանան Հայաստանի գյուղական և քաղաքային ֆոլկլյորին, ավանդույթներին, զբոսաշրջային գրավչություններին, արհեստին, արվեստին և ազգային խոհանոցին։
Մասնավորապես, բոլոր մարզերը կներկայացնեն դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։
Բացի այդ, կանցկացվեն վարպետության դասեր, կներկայացվի աշխարհի տարբեր երկրների մշակույթը և խոհանոց։ Միջոցառման շրջանակում հյուրերին սպասվում է նաև Գարեջրի տոն, գինու համտես, լավաշի թխման արարողություն։
Փառատոնը իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։