Մարզերում աշխատանքների մասին
Ձեզ ենք ներկայացնում ամփոփ տեղեկատվություն Շիրակի, Գեղարքունիքի,Վայոց ձորի մարզերում կատարված աշխատանքների մասին համառոտ տեղեկատվություն։
Շիրակի մարզում.
- Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները դիտարկել են համայնքի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքը, որոնք ավարտական փուլում են։ Շինարարի հետ զրույցում նշվել է մանր շտկումների անհրաժեշտությունը։
- «Արթիկի թիվ 3 մանկապարտեզի» վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն 144 հազար դրամ է։ Այն նախատեսված է 120 երեխայի համար։ «Արթիկի թիվ 4 մանկապարտեզն» էլ նախատեսված է 140 երեխայի համար, ծրագրի արժեքը 243 մլն 768 հազար դրամ է։
- Եղել են Արթիկի թիվ 1 մանկապարտեզում։ «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ։ ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 75 տոկոսը: Աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում են վերջին շտկումները։
Գեղարքունիքի մարզում.
- Առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ մարզպետը նշել է,որ առողջապահական հաստատություններն արդեն ունեն խնայված միջոցներ, որոնք ուղղվում են նոր բուժսարքավորումների ձեռքբերմանը և նոր ծառայությունների ներդրմանը։
- Նույն խնայված միջոցների հաշվին ու Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Գավառի բժշկական կենտրոնը շուտով ձեռք է բերելու հեմոդիալիզի 5 ապարատ, իսկ պետական միջոցների հաշվին՝ շերտագրման սարքավորում, որոնք այս հաստատությունում էապես կբարելավեն բուժսպասարկման որակը։
- Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների' պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է Առողջապահության նախարարության միջոցների հաշվին։
Վայոց ձորում.
- Հիմնանորոգվել է /Մ-2/ - Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 791 մլն դրամ։
- Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ եւ նստարաններով: Ծրագրի արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ:
- ԿԳՄՍ-ն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները:
- Ջերմուկում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է Ազատամարտիկների պուրակը: Ծրագրի արժեքը ավելի քան 30 մլն դրամ է, որից մոտ 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
- Հիմնանորոգվում է Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը: Մասնավոր ընկերությունն իրականացնում է մոտ 7.5 մլրդ դրամի ներդրում: