Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը

Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը

Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու հարցը քննարկվում է. նոր մանրամասներ չկան։ ԱԺ-ում հայտնել էՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը և վստահեցրել, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։

«Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ «Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»,– ասել է փոխնախարարը։