Ֆինանսների նախարարությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարել է մրցույթ, որին կարող են մասնակցել 17-24 տարեկան անձինք։ Մրցույթի շրջանակներում կձևավորվեն 10 խմբեր, և բոլոր խմբերին կառաջադրվեն խնդիրներ: Միևնույն թիմերի անդամները, միմյանց հետ համագործակցելով, պետք է ներկայացնեն առաջադրված խնդիրների լուծման իրենց տարբերակները շնորհանդեսների տեսքով։
Մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները թիմերի անդամների հետ կիրականացնեն մեկօրյա դասընթացներ մի շարք թեմաներով: Այնուհետև փորձագիտական խումբը կգնահատի յուրաքանչյուր թիմի աշխատանքը և կընտրի հաղթող թիմին:
Վերջինիս անդամները ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ բրանչի, ինչպես նաև քննարկումներին և որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն կունենան: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար ՀՀ ֆինանսների նախարարությունում կկազմակերպվեն շրջայց և սեմինար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և գրանցվել ս.թ. սեպտեմբերի 2-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը։
Հղումը՝ https://bit.ly/3Tfm5Mo