Երևանի քաղաքապետը հետևել է Հրազդանի կիրճում մաքրման ու աղբորսիչ կայանների կառուցմանը

Երևանի քաղաքապետը հետևել է Հրազդանի կիրճում մաքրման ու աղբորսիչ կայանների կառուցմանը

Երևանում Հրազդան և Գետառ գետերն աղբից մաքերոլւ համար կառուցվող մաքրման և աղբորսիչ կայաններն էական ազդեցություն կունենան։ Այդ մասին մաքրման կայանների շինարարության ընթացին ծանոթանալուց հետո հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ Հրազդանի կիրճը  ճանաչվելու է ռեկրեացիոն գոտի՝ իր բոլոր հետևանքներով։

«Մաքրման ու աղբորսիչ կայանների կառուցումից հետո էականորեն ավելի մաքուր գետ ենք ունենալու և ավելի որակով ջուր։ Կայանների շնորհիվ Հրազդան գետի և Գետառի համապատասխան կետերում կհավաքվի ու կմաքրվի կենցաղային աղբը,կկանխարգելվի դրա տեղաշարժը դեպի Երևանյան լիճ։»,-ասել է նա։

 Երևանում նման կայան  առաջին անգամ է կառուցվում․ այն ունի 3 մեխանիկական սարքավորում՝ յուրաքանչյուրը մոտ 720 լիտր արտադրողականությամբ։

Կայանը ճաղավանդակների շնորհիվ գետը կզտի մինչև 30 միլիմետր չափերի հասնող կոշտ թափոններից, որոնք կհավաքվեն հատուկ զամբյուղներում և կհեռացվեն ստացիոնար ամբարձիչի միջոցով։

Կառուցվող աղբորսիչ 2 կայանի շինարարությունը ֆինանսավորվել է համայնքային բյուջեից՝ արժեքը 122 միլիոն դրամ։ Իսկ մաքրման կայանի համար անհրաժեշտ 246 մլն դրամ գումարի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում է տրամադրել ՀՀ կառավարությունը։