ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտեր են ընդունվում

ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտեր են ընդունվում
Մեկնարկում է փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդունման հերթական փուլը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացիաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/page/3152 : Լրացված դիմումի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը [email protected], [email protected] էլ. փոստի հասցեին. 
▪️կազմակերպության կանոնադրության պատճեն
▪️պետական գրանցման վկայականի պատճեն
▪️խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի/թեկնածուների ինքնակենսագրականը (CV)
 Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 14-ն է: