Էկոնոմիկայի նախարար. Ռուսական կողմը հայկական կոնյակի որակին առնչվող որևէ խնդիր չի բարձրաձայնել
Ռուսական կողմը հայկական կոնյակի որակին առնչվող որևէ խնդիր չի բարձրաձայնել: ԱԺ-ում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցները հրապարակումներ էին կատարել՝ նշելով, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ…Մեր ռուսաստանցի գործընկերները կոնյակի սպիրտի մասին որևէ բան չեն ասել։»,- ասել է նա։
Նա կարևորել է արտահանվող կոնյակի և կոնյակի սպիրտի բարձր որակի ապահովման կարևորությունը՝ նշելով, որ «սա Հայաստանի բրենդի և հայկական կոնյակի բրենդի հարց է»: