ԿԳՄՍՆ. Առաջին դասարանցիների հայտը պետք չէ չեղարկել

ԿԳՄՍՆ. Առաջին դասարանցիների հայտը պետք չէ չեղարկել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանում անհայտ անձինք զանգահարում են առաջին դասարանցիների ծնողներին և, ներկայանալով դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։ Այս մասին ծնողներին զգուշացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

 «Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ մի պարագայում չչեղարկել ձեր երեխայի հայտը, քանի որ այդ պարագայում նշված տեղի համար կարող են հայտ ներկայացնել այլ ծնողներ։ Տեղեկացնում ենք, որ առաջին դասարանցիների հայտագրման hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են»,– նշված է հաղորդագրության մեջ։

 ԿԳՄՍՆ–ն հիշեցնում է, որ առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ: