Դավիթ Խուդաթյանը Տալվորիկ բնակավայրում այցելել է գյուղաջակցման պետական ծրագրերով հիմնված 260 հա ինտենսիվ այգիները

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ օգոստոսի 30–ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք կատարած այցի շրջանակներում եղել է Տալվորիկ բնակավայրում` ծանոթանալու ՀՀ կառավարության գյուղատնտեսության աջակցման պետական ծրագրերով հիմնված 260 հա դեղձի, ծիրանի, սալորի ինտենսիվ այգիներին:
Նորատունկ ինտենսիվ այգու ոռոգումն իրականացվում է ավտոմատացված կաթիլային եղանակով, կառուցվել է 95.000 խմ մակերեսով ջրամբար, որն ամբողջությամբ ապահովում է ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը:
Ներկա պահին ընկերությունում աշխատում են շուրջ 50 աշխատակիցներ:
Սուպեր Գարդեն ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Սարգսյանի ուղեկցությամբ Արմավիրի մարզպետը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, քննարկել ոլորտին վերաբերող ընթացիկ աշխատանքային հարցեր: