Ռուսական սառեցված ակտիվներից 1,4 մլրդ-ն Ուկրաինային հատկացները գողություն է. Պեսկով

Ռուսական սառեցված ակտիվներից 1,4 մլրդ-ն Ուկրաինային հատկացները գողություն է. Պեսկով
ԵՄ-ի կողմից Կիևին 1,4 միլիարդ եվրոյի հատկացումը ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից անօրինական է և կունենա հետևանքներ: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սրանք անօրինական գործողություններ են։ Դրանք միանշանակ իրավական հետեւանքներ կունենան»,- լրագրողներին ասաց նա։
ԵՄ-ում տեղի ունեցող ռուսական միջոցների անօրինական օտարումը, ըստ էության, գողություն է, ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր Եվրամիության ներկայացուցիչ Ժ. Բորելը հայտնել էր, որ Ռուսական սառեցված ակտիվներից 1,4 մլրդ եվրո է փոխանվել Ուկրաինային և այդ երկրին զենք մատակարարող երկրներին:
Աղբյուրը՝    banksnews.am