Կայացել է «Հայաստանում ծիրանի, դեղձի, ազնվամորու և ընկույզի արժեշղթաների» հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված աշխատաժողով

Կայացել է «Հայաստանում ծիրանի, դեղձի, ազնվամորու և ընկույզի արժեշղթաների» հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված աշխատաժողով
«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագրի շրջանակում «ԱՄՊԵՐԱ» ՍՊԸ խորհրդատվական ընկերությունը oգոստոսի 23-ին Երևանում կազմակերպել էր աշխատաժողով՝ նվիրված «Հայաստանում ծիրանի, դեղձի, ազնվամորու և ընկույզի արժեշղթաների» հետազոտության արդյունքների ներկայացմանը:
Աշխատաժողովի շուրջ 21 մասնակիցները ներկայացնում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաև ֆերմերներ, գյուղատնտեսական մթերք մշակողներ, միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների ու ծրագրերի ներկայացուցիչներ:
Ներկայացված հետազոտության արդյունքների, փորձագետների կողմից արժեշղթաների ընտրության գործիքով գնահատման և աշխատաժողովում ծավալված քննարկումների հիման վրա խորհրդատվական ընկերությունն առաջարկեց ընտրել ծիրանի և ազնվամորու արժեշղթաները PROGRESS-ի շրջանակում հետագա միջամտությունների համար:
Հետաքրքիր քննարկումներ եղան նաև այգիների հիմնման, կանաչ և կլիմայախելամիտ գյուղատնտեսության, օրգանական ծագման պարարտանյութերի օգտագործման խթանման, տնկարանների և տնկանյութի սերտիֆիկացման, թունաքիմիկատների և բուժանյութերի օգտագործման վերահսկման, ագրո-խորհրդատվական ծառայության, գյուղատնտեսության թվայնացման և հարակից թեմաների վերաբերյալ:
PROGRESS ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: