Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է անցկացրել Գավառի գյուղատնտեսական քոլեջի նորակառույց շենքի շինհրապարակում

Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է անցկացրել Գավառի գյուղատնտեսական քոլեջի նորակառույց շենքի շինհրապարակում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նորակառույց շենքի շինհրապարակում։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը։
Կարեն Սարգսյանը զրուցեց պատվիրատու կազմակերպության՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, շահագրգիռ կառույցների հետ տեղում քննարկեց որոշակի հարցեր։
Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցումը, որը մեկնարկել է 2023 թվականի վերջից, իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 307 միլիոն 531 հազար դրամ։
Ծրագրով նախատեսվում է կառուցել 1132 քառակուսի մետր մակերես ունեցող ուսանողական 1 մասնաշենք, կաթսայատուն, անասնակերի և գյուղտեխնիկաների համար շվաքարաններ, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, վերակառուցել առկա մարզադահլիճը և միջանցքը՝ 494 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջն ապահովված կլինի գյուղատնտեսական կրթության համար անհրաժեշտ ամենաժամանակակից պայմանններով։