News.am. Տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազում է. առաջին 7 ամիսներին այն կազմել է 9,6 տոկոս
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ. օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ վիճակագրությա`ն 2024 թվականի հունվար-հուլիսին (7 ամիսներին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 9.6 % տնտեսական ակտիվության աճ։ Նշենք, որ առաջին 6 ամիսների տվյալներով այդ ցուցանիշը 10,4 տոկոս էր:
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 15.7%, մինչդեռ հունվար-հունիսին այդ ցուցանիշը 18,2 տոկոս էր:
Շինարարության ծավալն աճել է 16.1 %-ով, առևտրի շրջանառությունը 21.4%-ով: Այս տարվա առաին կիսամյակի տվյալներով առեւտրի շրջանառության աճը կազմել է 22,9, իսկ շինարարությունը՝ 15,7 տոկոս:
Հունվար-հուլիսին ծառայության ծավալները ավելացել են ընդամենը 4.5 %-ով (հունվար-հունիսին՝ 4,4 տոկոս):
Այս տարվա 7 ամիսներին սպառողական գների ինդեքսը նվազել է 0.3 %-ով, բայց արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել են 2.8 %-ով։
Ավելին` news.am