Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
Ինճպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից` նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։
Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։
Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։
Կոմիտեի նախագահը նախարարին զեկուցել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։