Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք

Օգոստոսի 23-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են: Մարդը վարակվում է մոծակի խայթոցից: Վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում:
Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրվել է մահվան մեկ դեպք: 1938 թվականին ծնված տղամարդն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: