B24. Ո՞ր երկրների բնակիչներն են ամենից շատ ԱՄՆ Գրին քարտ ստանում
Աշխարհում շատերը երազում են ապրել Միացյալ Նահանգներում՝ փնտրելով ավելի լավ հնարավորություններ կամ փախչելով հակամարտություններից և աղքատությունից: ԱՄՆ-ում բնակվում են մեծ թվով ներգաղթյալներ, քան ցանկացած այլ երկրում՝ գերազանցելով Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ընդհանուր ցուցանիշը:
Տվյալները ստացվել են ազգային անվտանգության վիճակագրության վարչությունից: Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Գրին քարտ է ստացել 1,018,340 մարդ:
Մեքսիկան ամենամեծ ներդրումն ունի ԱՄՆ ներգաղթի գործում՝ 10․7 միլիոն ներգաղթյալ: Համապատասխանաբար, այն առաջատար է 2022 թվականին թողարկված Գրին քարտերի քանակով՝ 139,000։ Շատ մեքսիկացիներ գալիս են ԱՄՆ՝ տնտեսական հնարավորություններ փնտրելու, կենսամակարդակի բարելավման և ընտանիքի հետ վերամիավորվելու համար:
Երկրորդ տեղում Հնդկաստանն է 127 հազար ներգաղթյալ ստացել է Գրին քարտ: Հնդկական ներգաղթի աճը պայմանավորված է երկրում մեծ թվով որակյալ մասնագետների առկայությամբ, հատկապես տեխնոլոգիայի և առողջապահության ոլորտում, ովքեր ԱՄՆ-ում փնտրում են աշխատանքի ավելի լավ հեռանկարներ և բարձրագույն կրթության հնարավորություն:
2020 թվականին Հնդկաստանից նոր մշտական բնակիչների թիվը նվազել է, հասնելով 10 տարվա կտրվածքով նվազագույն մակարդակի՝ 46,363, հնարավոր է՝ COVID-19-ի շրջանակներում ճանապարհորդության սահմանափակումների խստացման պատճառով: Այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր ներգաղթը աճել է՝ 2021 թվականին հասնելով 93,450-ի, իսկ 2022 թվականին՝ 127,012-ի:
Ընդհանուր առմամբ, Մեքսիկայից և Հնդկաստանից ներգաղթյալներին բաժին է ընկել 265,784 Գրին քարտ, ինչը կազմել է 2022 թվականին թողարկված ընդհանուր թվի 26%-ը:
Հայաստանից 2022 թվականին Գրին քարտ է ստացել 2,066 մարդ։ Հայաստանի Հանրապետությունը ցուցակի 57-րդ հորիզոնականում է։
Աղբյուրը` b24.am