Մեղրից մինչև էկոտուրիզմ. Ինչպես է Վայոց ձորը դառնում մարդ-վայրի կենդանի ներդաշնակության օրինակ

Վայրի բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկսում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի հաղթահարման խոշորագույն ծրագիրը Վայոց ձորում՝«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում»։
Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Darwin Initiative-ի միջոցով, նպատակ ունի մեղմել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի աճող
կոնֆլիկտը Հայաստանում:
Եղեգիս համայնքը Վայոց ձորի մարզում առաջատարն է մեղվաբուծության ծավալներով։ «2020 թվականին ունեինք 5000 փեթակ մեղու, իսկ այժմ՝ 6300 փեթակ։ Այժմ Եղեգիս համայնքում մեղվաբուծությունը համարվում է 2-րդ տնտեսական ճյուղը»,- ծրագրի մեկնարկի միջոցառման ընթացքում ասել է Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ ընդգծելով, որ վայրի կենդանիների, մասնավորապես՝ գորշ արջերի այցելությունները գյուղ հաճախ վնասներ են
հասցնում տնտեսություններին։