Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատում

Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատում
Ամասիա համայնք աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի ուղեկցությամբ եղել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատում։
 Մուշեղ Մուրադյանը շրջել և ծանոթացել է շենքային պայմաններին, առկա իրավիճակին ու խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ` բարձր գնահատելով փրկարարների նվիրված ու պարտաճանաչ աշխատանքը։
Նշենք, որ Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում։
Պատասխանատուները քննարկել են շենքային պայմանների բարելավմանն առնչվող տարբերակներ, խնդրի հնարավոր լուծման ուղիներ։
Մասնավորապես, առաջարկվել է համայնքին նոր հողհատկացման տարբերակ քննարկել, ինչը հնարավորություն կտա նոր մասնաշենք կառուցելու համար քայլեր ձեռնարկել։