«Միր» վճարային համակարգը Իրանում կսկսի գործել 6 ամսվա ընթացքում․ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան
Ռուսական «ՄԻՐ» վճարային համակարգը Իրանում կգործարկվի վեց ամսվա ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Շետաբ» համակարգն այժմ կգործի Ռուսաստանի տարածքում,- նշել է Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը,- ռուս պաշտոնյաները մեզ խոստացել են, որ վեց ամսվա ընթացքում ռուսական «Միր» համակարգը կաշխատի նաև Իրանի տարածքում։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ակտիվորեն աշխատում են երկու երկրների վճարային համակարգերը միացնելու ուղղությամբ և ակնկալում են մոտ ապագայում լուծել այդ ոլորտում առկա խնդիրները։
Աղբյուրը՝ banksnews.am