Google-ը վերջնականապես դադարեցրել է դրամայնացման հնարավորությունը Ռուսաստանում

Google-ը վերջնականապես դադարեցրել է դրամայնացման հնարավորությունը Ռուսաստանում

Google ընկերությունը սկսել է «երջանկության նամակներ» ուղարկել ռուս բլոգերներին։ Դրանցում ընկերությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնությունից AdSense կոնտեքստային գովազդի ծառայությունից օգտվողների համար ամբողջական դադարեցման մասին։

Բլոգերները, ում կայքէջը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում, այլևս չեն կարողանա եկամուտ ստանալ դրամայնացումից, նույնիսկ եթե գովազդը դիտվել է արտերկրից: Միևնույն ժամանակ, Google-ը խոստացել է վճարել նրանց վերջին ամսվա եկամուտները որոշակի պայմաններով:

«Մենք ապաակտիվացնում ենք AdSense-ի բոլոր էջերը, որոնց գտնվելու վայրի երկիրը Ռուսաստանն է։ Սա նշանակում է, որ նման հաշիվների միջոցով հնարավոր չի լինի եկամուտ ստանալ դրամայնացումից: Հուլիս ամսվա եկամուտը կվճարվի օգոստոսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում, եթե էջը չի դադարեցրել վճարումների ստացումը և վճարման շեմին չի հասել», -ասվում է Google Payments թիմի հաղորդագրության մեջ:

Ռուսական հաշիվների դրամայնացման առաջին սահմանափակումները մտցվել էին դեռևս 2022 թվականի մարտին, այն ժամանակ Goolge-ը սահմանափակեց գովազդի ցուցադրումը Ռուսաստանի Դաշնության տարածքում իր սեփական ծառայության միջոցով։

Աղբյուրը՝     b24.am