Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներով
Օգոստոսի 14-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 21:00-ն կդադարեցվի «Վասարմ և ընկերներ», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Ստեփան Շիշիկյանի գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի Կենտրոնական փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։