VPN-ով միացումները նույնիսկ այսուհետ չեն «փրկի» Ռուսաստանի բլոգերներին

VPN-ով միացումները նույնիսկ այսուհետ չեն «փրկի» Ռուսաստանի բլոգերներին
Ռուսաստանում բլոգերները փաստի առաջ են։ 

Google-ն ամբողջությամբ անջատել է դրամակայնացումը՝ փակելով AdSense ծառայության մուտքը։

Այսպիսով, ռուսական ալիքների սեփականատերերը չեն կարողանա եկամուտ ստանալ, եթե անգամ տեսահոլովակը դիտվի դրսից։

Դեռ 2022 թվականինէր Google-ը մասնակիորեն անջատել YouTube-ի օգտատերերի դրամայնացումը Ռուսաստանից.

այդ ժամանակ նրանց տեսանյութերում դադարել էր գովազդի ցուցադրումը, որի հետևանքով էլ  բլոգերները կորցրել են իրենց եկամտի մեծ մասը:

Այնուամենայնիվ, գովազդները դեռ ցուցադրվում էին, եթե տեսանյութը դիտվում էր արտերկրից կամ միացված VPN-ով:

Օգոստոսի սկզբին ռուս օգտատերերը կրկին բախվեցին YouTube-ի լայնածավալ խափանումներին. շատ պրովայդերների համար ծառայությունը կամ շատ դանդաղ էր աշխատում, կամ ընդհանրապես չէր աշխատում:

Ռուսաստանում YouTube-ը ֆորմալ առումով արգելված չէ, սակայն նման ձախողումները սկսել են ավելի ու ավելի հաճախակի լինել։

Աղբյուրը՝    banksnews.am