Tesla-ն կարող է բախվել Cybertruck-ի պահանջարկի կտրուկ անկման

Tesla-ն դադարեցրել է Cybertruck-ի ամենաէժան 61 հազար դոլար արժողությամբ տարբերակի պատվերների ընդունումն, ինչը հարցեր է առաջացնում նորարարական էլեկտրական մեքենայի իրական պահանջարկի վերաբերյալ:
Չնայած Իլոն Մասկի՝ մեկ միլիոն ամրագրումների մասին հայտարարություններին, իրականությունն այլ էր:
2023 թվականի նոյեմբերին վաճառքի մեկնարկից ի վեր ընկերությունը վաճառել է ավելի քան 16 հազար միավոր, իսկ լավագույն վաճառքները գրանցվել են ընթացիկ տարվա հուլիսին, երբ վաճառվել է մոտ 4800 մեքենա:
Այնուամենայնիվ, միայն ավելի թանկ տարբերակների առկայությունը՝ 99,990 դոլար արժողությամբ երկշարժիչ Cybertrack-ը և 119,990 դոլար արժողությամբ եռաշարժիչ Cyberbeast Foundation-ը կարող են հանգեցնել ավելի ցածր վաճառքի:
Վերլուծաբանները մատնանշում են պահանջարկի հնարավոր նվազումը՝ գների բարձրացման և մեքենայի տեխնիկական հնարավորությունների նվազման ֆոնին, ինչը կարող է բարդացնել Tesla-ի խնդիրը՝ ապագայում վաճառքի բարձր մակարդակը պահպանելու համատեքստում:
Աղբյուրը՝ b24.am