ՀՀ զբոսաշրջության կոմիտե. 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2024 թ-ի հուլիսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ։
2023 թ․ հուլիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 255,706։
2024 թ․ հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):