JPMorgan-ը տարեվերջին ավելացրել է ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի հավանականությունը մինչև 35%

JPMorgan-ը տարեվերջին ավելացրել է ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի հավանականությունը մինչև 35%

Ամերիկյան JPMorgan Chase բանկը տարեվերջին ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի հավանականությունը 25%-ից բարձրացրել է 35%-ի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

ԱՄՆ նորությունները «մատնանշում են աշխատուժի պահանջարկի սպասվածից ավելի կտրուկ թուլացումը և աշխատատեղերի կորստի առաջին նշանները»: Վերլուծաբանները մինչև 2025 թվականի երկրորդ կես դեռևս գնահատում են ամերիկյան տնտեսության ռեցեսիայի հավանականությունը 45%:

JPMorgan-ի ներկայիս գնահատմամբ՝ ընդամենը 30% է հավանականությունը, որ ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդը երկար ժամանակ բարձր կպահի տոկոսադրույքները՝ երկու ամիս առաջ կանխատեսված 50%-ի համեմատ:

Ինչպես նշում է Bloomberg-ը, ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբաններն ավելի վաղ ավելացրել են հաջորդ տարում ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի հավանականությունը 15%-ից մինչև 25%:

Աղբյուրը`   b24.am