Չխաբվե՛ս, սա մենք չենք․ Idram&IDBank
Վերջերս զեղծարարներն այնքան շատ են փորձում հասնել քեզ ու քո փողերին, որ գրեթե կատարյալ ձևով կրկնօրինակում են մեզ։ Նրանք վերցնում են մեր բրենդային գույները, տարբերանշանները, մեր խոսքերն ու սկսում գրել քեզ, համոզել, որ ինչ-որ բան ես շահել, ինչ-որ պարգևատրում ունես «մեր» կողմից, որ օդից փողեր են թափվում քո գլխին։ Ու ամենակարևորը՝ այդ «երանելի» վիճակից քեզ բաժանում է ընդամենը մի քանի տվյալ գրել-չգրելը։
Դե, մի քանի տվյալը ո՞րն է, ուզում են հավելվածի քո գաղտնաբառը, քո հեռախոսահամարին եկած կոդը, գուցե անձնագրային տվյալներ ուզեն, դու էլ տալիս ես, ու զեղծարարները շատ «պատահաբար» հասանելիություն են ստանում քո գրպանին։ Ու գլխիդ փողեր թափվելու կադրերի փոխարեն աչքիդ առաջ են գալիս քո անունով ձևակերպված վարկերը, դատարկված հաշիվներդ ու քարտերդ։
Չես ուզում, չէ՞։ Ուրեմն հիշիր մի քանի պարզ կանոն, ու երբեք չես խաբվի զեղծարարերի կողմից։