GIZ–ը շարունակում է աջակցել տեղահանված անձանց տնտեսական ինտեգրման հարցում
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) շարունակում է աջակցել տեղահանված անձանց տնտեսական ինտեգրման հարցում:
Ինչպես հայտնում են GIZ–ից` «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են GIZ-ի կողմից, և Իննոբիզի հետ սերտ համագործացկությամբ, տրամադրվում են դրամաշնորհներ «Բյուր» կրթական ծրագրի շրջանավարտներին:
Ինչպե՞ս դիմել դրամաշնորհին.
- Գրանցվել «Բյուր» կրթական ծրագրին https://t.ly/BKF_I
- Անցել «0-ից բիզնես» դասընթացը
- Դասընթացի օգնությամբ ստեղծել կենսունակ բիզնես մոդել
- Ծրագրի մենթորների օգնությամբ կատարելագործել այն
- Դիմել Ձեր բիզնեսը մեկնարկելու համար դրամաշնորհային մրցույթին
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը hաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին: