Ամսական ներմուծումը Ռուսաստանից ԱՄՆ նվազել է՝ հասնելով վերջին 30 տարվա ամենացածր ցուցանիշին

Ամսական ներմուծումը Ռուսաստանից ԱՄՆ նվազել է՝ հասնելով վերջին 30 տարվա ամենացածր ցուցանիշին

Հունիսին Ռուսաստանից ԱՄՆ ներմուծումը կազմել է 186,7 միլիոն դոլար, ինչը նվազագույնն է 1996 թվականի հունվարից ի վեր, երբ այն կազմել է 183,5 միլիոն դոլար, ըստ ԱՄՆ Census Bureau (Պետական ​​վիճակագրության) տվյալների։

Մայիսի համեմատ ներմուծումը նվազել է գրեթե 2,5 անգամ՝ 438,7 մլն դոլարից, ինչը 2024 թվականի վեց ամսվա առավելագույն ցուցանիշն էր։ Այս տարվա առաջին կիսամյակի համար այն կազմել է 1,88 մլրդ դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 2,85 մլրդ դոլարի համեմատ, այսինքն՝ մեկուկես անգամ պակաս։

Ամերիկյան ապրանքների արտահանումը Ռուսաստան հունվար-հունիսին կազմել է ընդամենը 233,9 մլն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 328,7 մլն դոլարի համեմատ։ Հունիսին ԱՄՆ ապրանքների արտահանումը Ռուսաստան կազմել է 42,3 մլն դոլար, մայիսին՝ 48 մլն դոլար, որը նույնպես առավելագույնն է վեց ամսվա ընթացքում։

Աղբյուրը՝     banksnews.am