Ռուսաստանում կարող է արգելափակվել YouTube-ը
YouTube-ի արգելափակման տեսքով սպառնալիք Ռուսաստանում չի դիտարկվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անտոն Գորելկինը Telegram-ի իր ալիքում։
«Նման սպառնալիք տեսականորեն կարող է առաջանալ միայն վիդեոհոսթինգի հարկադիր արգելափակման արդյունքում, սակայն նման սցենար չի դիտարկվում»,- գրել է Գորելկինը։
Նրա խոսքով՝ պատասխան միջոցները չպետք է վնասեն Ռուսաստանի քաղաքացիներին։
YouTube-ի դանդաղեցումը՝ քեշավորման սարքաշարի դեգրադացիայի պատճառով, կարող է տեղի ունենալ, սակայն ամբողջական արգելափակում տեսականորեն չի դիտարկվում։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ են տարածվել, որ իբր Ռուսաստանում կարող են արգելափակվել Google-ը, Android-ը և IOS-ը։
Այնուամենայնիվ, Գորելկինն ասել է, որ այս պահին վիդեոհոսթինգի դանդաղումը չի ազդի Android բջջային համակարգի և Google-ի այլ ծառայությունների կայունության վրա Ռուսաստանում։
Աղբյուրը՝ hraparak.am