Դավիթ Խուդաթյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Դավիթ Խուդաթյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետարանում անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Դավիթ Խուդաթյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։

Անդրադարձ է կատարվել մարզում պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին, մարզի 5 դպրոցներում մեկնարկող շինարարական աշխատանքների նախապատրաստությանը, ընթացքում գտնվող աշխատանքների կատարողականների պատշաճ ուսումնասիրությանը, աշխատանքային այլ հարցերի ևս: