Ռուսաստանցիների այցելությունները Հայաստան նվազել են

Ռուսաստանցիների այցելությունները Հայաստան նվազել են

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիները կատարել են 12.6 միլիոն արտասահմանյան ուղևորություն: Այս մասին են վկայում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները: Այս տարի արտասահմանյան ուղևորությունների թիվն 9%-ով ավելի է 2023-ի նույն ժամանակահատվածում արձանագրվածից: РБК-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում սահմանապահ ծառայությունն արձանագրել է 11.6 միլիոն ուղևորություն:

ԱԴԾ սահմանային ծառայության վիճակագրությունն արձանագրում է պետական ​​սահմանի հատումների թիվը՝ հաշվի առնելով ուղևորությունների մի քանի նպատակ՝ գործուղումներ, արտագնա աշխատանք, զբոսաշրջություն, մասնավոր, կրթություն, մշտական ​​բնակության վայրի տեղափոխություն և այլն: Մեթոդաբանության համաձայն՝ եթե նույն քաղաքացին հաշվետու ժամանակահատվածում բազմիցս մեկնել է իր երկրի սահմաններից դուրս, ապա ԱԴԾ-ի տվյալներով նա հաշվի է առնվում այնքան անգամ, որքան նա հատել է պետական ​​սահմանը մեկ ուղղությամբ:

Այն պետությունների թվում, որտեղ ռուսաստանցիներն, ըստ վիճակագրության, առավել հաճախ են ճանապարհորդել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, եղել են ինչպես հարևան երկրները, այնպես էլ զբոսաշրջային հանրաճանաչություն ունեցող այլ երկրներ:

Ռուսաստանցիների մուտքի թվով բացարձակ առաջատարն այցի բոլոր նպատակներով Թուրքիան է: Այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում Թուրքիա այցելությունները նախորդ տարվա համարժեք ժամանակամիջոցի համամետ աճել է 9.4%-ով՝ հասնելով 2.5 միլիոնի: Ռուսաստանից Չինաստան հոսքը նկատելիորեն աճել է՝ տարեկան կտրվածքով երեք անգամ՝ հասնելով 793,4 հազար ուղևորություններ: Ամենաայցելվող երկրների տասնյակում են նաև Թաիլանդը (ուղևորությունների թիվն աճել է 30%-ով) և Եգիպտոսը (աճել է 15%-ով): Ղազախստանը նույնպես ռուսաստանցիների շրջանում հայտնի ուղղությունների թվում է, թեև տարվա ընթացքում դեպի այս երկիր ուղևորությունների թիվը նվազել է 9%-ով՝ հասնելով 1.2 միլիոնի:

Ռուսաստանից նվազել են այցելությունները Հայաստան: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 17%-ով՝ հասնելով 452,8 հազարի, մինչդեռ Ռուսաստանից Հայաստան մեկ տարի առաջ հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել էր 545,7 հազար այց: Փոխարենը, այս տարի Ռուսաստանի քաղաքացիներն ավելի հաճախ են մեկնել Վրաստան, քան նախորդ տարի ՝ 522,7 հազար (աճել է 31.5%-ով) և Ադրբեջան՝ 340 հազար (աճել է 26%-ով):

Աղբյուրը`   b24.am