Դիլիջանում «Ալլուր» բնակելի համալիր է կառուցվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզ՝ Դիլիջան այցից։

«Դիլիջան քաղաքում՝ Շամախյան 1/2 հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։

Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։

Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով»,- հայտնել է նա: