Մեկնարկել է սեպտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը

Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով` https://www.unwto.org/8-UN-Tourism-Global-Conference-Wine... ։
Ամենամյա այս համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և զբոսաշրջությունը համայնքների կայուն, ներառական և դիմակայուն ապագայի շարժիչ ուժ դարձնելուն ուղղված լուծումներ գտնելու համար։
Սահմանափակ տեղերով պայմանավորված՝ մասնակցությունը ենթակա է հաստատման։ Գրանցման հաստատումից հետո մասնակիցներին կուղարկվի մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ։